Մթության պատճառով արշավախումբը չի կարողացել իջնել սարից. օգնության են հասել փրկարարները
Հոկտեմբերի 2-ին` ժամը 20:45-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս անդամից բաղկացած արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում և իջնել սարից. տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները արշավախմբի անդամներին իջեցրել և ուղեկցել են դեպի ավտոմեքենան։