Իննսուներեք տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հիշեցնելով, որ Թորանյանը միության անդամ էր և վերջին տարիներին ապրում էր Հայաստանում: Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին …

