ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ ավարտվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի քննությունը։ Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գալստյանին։

Հիշեցնենք՝ Factor.am-ի տեղեկություններով, երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Ստեփան Գալստյանին պատկանող բնակարանում, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել էր։

Տեղեկությունը միայն այսօր հաստատեց Ազգային անվտանգության ծառայությունը։ Ըստ տարածած հաղորդագրության՝ Գալստյանը ձերբակալվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին, լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարաններում, որտեղից ավելի ուշ Տոնոյանը հրավիրվել էր ԱԱԾ։

Հաջորդ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալներ։

Հիշեցնենք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Գագիկ Պողոսյանի որոշումներով՝ սեպտեմբերի 30-ին ուշ երեկոյան Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեցին։ Նրանք, սակայն, իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Ռոզա Վարդանյան