Վրաստանում ընտրատեղամասերը փակվել են․ հրապարակվել են exit poll-ի արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 20:00-ին փակվել են տեղամասերը:

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության պատվիրած` IPSOS ընկերության անցկացրած exit poll-ի համաձայն` իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ունի ձայների 40,2%-ը, իսկ ընդդիմության մի մասի թեկնածու, ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան` 40,8% -ը, փոխանցում է «Ալիք մեդիան»։

Ըստ ընտրատեղամասերում անցկացված հարցման նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

— Նիկա Մելիա․ «Միացյալ ազգային շարժում» — 40,8%
— Կախա Կալաձե․ «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» — 40,2%
— Գիորգի Գախարիա․ «Վրաստանի համար» — 8,7%
— Աննա Դոլիձե․ «Ժողովրդի համար» — 3,5%
— Աննա Բիբիլաշվիլի․ «Լելո Վրաստանի համար» — 2,6%

«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gorbi ընկերության անցկացրած exit poll-ի արդյունքները.

Կախա Կալաձե, «Վրացական երազանք» — 51.3%
Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» — 34.6%
Գիորգի Գախարիա, «Վրաստանի համար» — 5,6%

«Formula» հեռուստաընկերության պատվերով` Edison Research- ի exit poll-ի տվյալներով` Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների` 18: 00 -ի դրությամբ ստացված ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Կախա Կալաձե, «Վրացական երազանք»  N41 — 43%

Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» N5 — 39%

Գիորգի Գախարիա, «Վրաստանի համար» N25 — 7%