Հայաստանն ու ԼՂ-ն պետք է անմիջականորեն խոսեն Ադրբեջանի հետ․ ֆրանսիահայ քաղաքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

2020 թ. Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի և քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Ռազմական գործոններ, որոնք նպաստել են պարտությանը. որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ի՞նչը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը, ո՞վ է մշակում և ո՞վ է իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Պատմաբան, նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանը, ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան Ռոբերտ Այդաբիրյանը ութ ամսվա հետազոտություններից և լայնածավալ խորհրդակցություններից հետո հրապարակել են զեկույց՝ որպես «Սպիտակ թուղթ», որը մանրամասնորեն և խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի և պարտության՝ այդ պատերազմում։ Զեկույցը նաև սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային և միջազգային առումներով:

Հետազոտությունը ներառում է աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների և վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետևանքների վերաբերյալ:

Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների և բարեփոխումների վերաբերյալ:

«Սպիտակ թուղթը» բանավեճի հրավեր է՝ ուղղված Հայաստանի պետականության համար մտահոգված մարդկանց, և ընդհանրապես հայ հասարակությանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս բնակվող»,- «2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց ֆրանսահայ քաղաքագետը:

Նա հավելեց,որ «Սպիտակ թղթում» ներառված են խորհուրդներ, որոնք վերաբերում են ԶՈւ բարեփոխումներին, անվտանգությանը, ժողովրդագրությանը, սեփական պատասխանատվություններին…

Փափազյանի խոսքով՝ «Սպիտակ թղթում» անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքականությանը, շահերին և առանձնահատկություններին:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու ԼՂ-ն պետք է անմիջականորեն խոսեն Ադրբեջանի հետ»,- ընդգծեց փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: