Ո՞վ է ռազմական բախումն սկսելու․ ձգանը կարող է միջանցքի հարցը դառնալ․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Պարո՛ն Խուրշուդյան, Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին օրերին լարվածություն կա՝ երկու կողմից մեծածավալ զորավարություններ են, փոխադարձ սպառնալիքներ, կարծես ահազանգ լինեն Հայաստանի համար մոտալուտ վտանգի մասին։ Լավրովի հետ հանդիպման նպատակով Մոսկվա է այցելել Իրանի արտգործնախարարը․ նա ուշագրավ հայտարարություն է արել, որ Լավրովի հետ քննարկելու է Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հույս ունենք՝ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Ո՞վ և ո՞ւմ սահմաններն է պատրաստվում փոխել, Իրանի անհանգստությունները որտեղի՞ց են գալիս՝ ունի տեղեկություններ, որ փորձ է արվելու ճեղքե՞լ ՀՀ-ի տարածքը։

-Ես չեմ կարող բացառել նաև այդ տարբերակը, որ Իրանն ունի անհանգստություններ այն խոսակցություններից և, գուցե, տեղեկություններից, որ պատրաստվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Հիմա՝ արդյո՞ք դա պարզապես մտահոգություն է, որ այդ բացումը կարող է ՌԴ-ի հովանավորությամբ տեղի ունենալ, թեկուզ՝ խաղաղ ճանապարհով, բայց որն իհարկե իր շահերին է վնասում։

-Եվ հետաքրքիրն այն է, որ Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստանի արձագանքին է սպասում՝ տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխության վերաբերյալ։ ՌԴ-ն կարո՞ղ է իներտ վերաբերվել ադրբեջանա-թուրքական հնարավոր գործողությանը։

-Մի քանի տարբերակ կա, և բոլորը պետք է քննարկվի, որպեսզի հասկանանք։ Առաջին՝ Իրանը թույլ չի տա և ուզում է հասկացնել, որ ռազմական միջամտություն կգործի, և դրա մասին բացահայտ ասել է, որ եթե ՀՀ-ն չկարողանա ապահովել իր տարածքային ամբողջականությունը, ապա Իրանը թույլ չի տա տարածքային ամբողջականության խախտում։ Այսինքն, նրա դիրքորոշումն է՝ անկախ նրանից՝ ՀՀ-ն կկարողանա՞, թե՝ ոչ, Իրանը թույլ չի տա դա։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե Ադրբեջանն ու Թուրքիան հանկարծ ռազմական գործողություն նախաձեռնեն, այսպես կոչված, միջանցքը բացելու հետ կապված, իսկ նման վտանգի մասին ես բարձրաձայնել եմ նաև Factor TV-ում, որևէ կանխարգելիչ բան չկար այդ պահին։ Իրանը դեռ չէր սկսել իր զորավարժությունները, ՌԴ-ից էլ ոչ մի հույս չկա, կարող էր ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում «ապաշրջափակում» է գրված, Ադրբեջանն էլ հասկացել է այդպես և հարձակվել։ ՌԴ-ն որևէ արժեք, պայմանավորվածություն, որևէ ռազմավարական շահ չունի՝ նրա վերնախավը։ Այսինքն՝ չունենք երաշխիք, որ այդպիսի արձագանք կունենա։ ՌԴ-ն կարող է անորոշ վարքագիծ դրսևորել, հիշում եք՝ Մեղրիում ռուսական անցակետ դրեցին, հետո՝ հանեցին։ Միգուցե՝ Իրանը դրա համար է մտահոգ և այդ պատճառով մտավ խաղի մեջ։

-Այսպիսով՝ Իրանը փորձում է հասկանա՞լ տարածաշրջանում առկա տրամադրությունները։

-Այո՛, բայց մենք պետք է հասկանանք, որ գլոբալ իմաստով այս ամենը բերելու է Իրանի ներքաշմանը շատ ավելի լուրջ ռազմական բախման մեջ, պետք է հասկանանք՝ ո՞վ է սկսելու այդ ռազմական բախումը։ Եթե Իրանը պետք է սկսի, բնականաբար՝ ինքն ակնհայտորեն հարվածի տակ է ընկնելու։ Եթե ինքը չի սկսելու, արդյո՞ք Ադրբեջանը պետք է հարձակվի Իրանի վրա, դա մի քիչ տարօրինակ է, չէ՞, հնչում, հնարավոր չէ նման բան։ Թուրքիան պատճառ չունի Իրանի վրա հարձակվելու։ Իսրայելը հարձակվելու պաշտոնական պատճառ չունի։ Այստեղ ձգանը կարող է լինել միջանցքի հարցը, այսինքն՝ եթե կա նման մտավախություն և ինֆորմացիա, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում էին հարվածել Մեղրիին և ինքը միջամտելու էր, այդ ժամանակ իր միջամտությունը կարող է լինել բավականին բացատրելի և հիմնավոր՝ միջազգային իրավունքի տեսակետից։

ՀՀ-ն պաշտոնապես կդիմեր և կաջակցեր այդ քայլին։ Այդտեղ եթե բախում էր տեղի ունենալու, դրա զարգացումներն արդեն, թե ինչպես պետք է տեղի ունենար, արդյո՞ք Թուրքիան կհարվածեր Իրանում միջուկային օբյեկտների, թե՞ Իրանը կհարվածեր։ Այ՝ դրանից կարող է օգտվեին արտատարածաշրջանային ուժերը, որոնց մասին Իրանը բարձրաձայնում է, Իրանին հարվածելու և միջուկային ծրագիրը վերացնելու համար, իսկ այդ հնարավորությունը կա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան