Պետք է ընդունել պարտության ողջ տարողությունը․ Ֆրանսիահայ մասնագետների կողմից ներկայացվել է Սպիտակ Թուղթ պարտության պատճառների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
Բոլորը

2020 թ. Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի և քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Ռազմական գործոններ, որոնք նպաստել են պարտությանը. որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ի՞նչը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը, ո՞վ է մշակում և ո՞վ է իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Պատմաբան, նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանը, ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան Ռոբերտ Այդաբիրյանը ութ ամսվա հետազոտություններից և լայնածավալ խորհրդակցություններից հետո հրապարակել են զեկույց՝ որպես Սպիտակ Թուղթ, որը մանրամասնորեն և խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի և պարտության՝ այդ պատերազմում։ Զեկույցը նաև սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային և միջազգային առումներով:

Հետազոտությունը ներառում է աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների և վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետևանքների վերաբերյալ:

Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների և բարեփոխումների վերաբերյալ:

«Այս Սպիտակ Թուղթը հրավեր է ազնվաբար, լրջորեն և խորապես վերլուծելու վերջին պատերազմը և պարտության տանող մտայնությունը, հրաժարվելու իրականությունը անտեսելու, իրականությունը մեր ցանկությունների հետ փոխարինելու մտայնությունից, որպեսզի կարողանանք խուսափել նույն սխալներից։

Լրջության այդ մակարդակին հասնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է անցնել երկու կարևոր հանգրվաններով. առաջին՝ ճշտել, թե ով և որ մտայնությունն է պատասխանատվություն կրում պատահածի համար, երկրորդ՝ ընդունել այդ պարտության ամբողջ տարողությունը: Նոր ինքնավստահությունը և ապագային դրականորեն նայելը պետք չէ որ լինի այդ պարտության տարողության ու հետևանքների անտեսման գնով, այլապես դատապարտված ենք կորցնելու այն, ինչ մնացել է»,- «2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով առցանց քննարկման ժամանակ ընդգծեց պատմաբան, նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: