«Պանդորայի փաստաթղթերի» տվյալները դեռ մեկ տասնամյակ կօգտագործվեն, տվյալներ կան նաև հայ պաշտոնյաների մասին․ Դրյու Սալիվան

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Շատ երկրներում կոռուպցիայի մասին իրազեկվածությունը բարձրանում է օֆշորային արդյունաբերության հայտնաբերման հետևանքով: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized Crime and Corruption Reporting Program) հիմնադիր, խմբագիր Դրյու Սալիվանը՝ խոսելով վերջերս հանրությանը ներկայացված պատմության ամենախոշոր ֆինանսական տվյալների՝ «Պանդորայի փաստաթղթերի» մասին։ Ի դեպ, նրա հիմնադրած կազմակերպության լրագրողները ևս մասնակցել են աշխարհի առաջնորդների «գաղտնի ունեցվածքների» բացահայտումներին։

«Կարծում եմ, որ ավելի ժողովրդավար երկրներում կառավարություններն ավելի շատ օրենքներ կընդունեն, որոնք նախատեսված կլինեն օֆշորային արդյունաբերությունը սահմանափակելու և կարգավորելու համար: Ժողովրդավարական երկրներում նրանք, ում անունները տրվել են, կառերեսվեն հետաքննությունների հետ: Իսկ կոռումպացված երկրներում կառավարությունները քիչ բան կանեն: Թաքնված փողը թաքնված ուժ է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին միջազգային մամուլը ցնցվել է «Պանդորայի փաստաթղթեր» անունը կրող ֆինանսական լայնածավալ հավաքածուի արտահոսքի հետևանքով, որը բացահայտում է աշխարհի քաղաքական գործիչների, պաշտոնյաների և նրանց շրջապատի գաղտնի ակտիվները։

Այն հրապարակվել էր Վաշինգտոնում տեղակայված Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) միջոցով: ICIJ-ի՝ նախկինում հրապարակած մյուս թղթապանակների համեմատությամբ՝ «Պանդորայի փաստաթղթերը» պարունակում է ամենամեծ ծավալի արտահոսքը։ Այն վերաբերում է 35 գործող և նախկին առաջնորդների, ավելի քան 330 քաղաքական գործիչների և պաշտոնյաների 91 երկրներից ու տարածքներից: Նախագծի վրա աշխատել են 650 լրագրողներ ողջ աշխարհից: Բացահայտումները վերաբերել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գաղտնի ունեցվածքին։

Դրյու Սալիվանի կարծիքով՝ երկրներն այժմ հասկանում են, որ ֆինանսական նման զեղծարարություններն ազգային անվտանգության խնդիր են:

«Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ օտարերկրյա փողերը խառնվեն իրենց կառավարություններին և ընտրություններին, կընդունեն նոր օրենքներ, որոնք կսահմանափակեն կեղտոտ փողերի ստեղծումը»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք սպասվող նոր հրապարակումներն ավելի ցնցող են լինելու արդեն հրապարակվածներից, հետաքննող լրագրողը պատասխանեց, որ դեռ շատ ավելի լավ պատմություններ են սպասվում։

«Մոտ երկու շաբաթվա պատմություններ ունենք ծրագրած: Մենք ժամանակին պարզապես ունեցանք «Պանամական փաստաթղթերի» պատմությունը, և այդ տվյալները հրապարակվեցին հինգ տարի առաջ: Այս տվյալները կօգտագործվեն մեկ տասնամյակ, քանի որ այնքան շատ տեղեկություններ կան, որ դեռ պետք է պարզենք, թե ինչ են դրանք նշանակում»,- ասաց նա։

Դրյու Սալիվանը նաև նշեց, որ փաստաթղթերում կան տվյալներ հայ պաշտոնյաների մասին, որոնց վերաբերյալ հրապարակումներ առաջիկայում կլինեն։

«Այնպես որ՝ հետևեք մեզ»,- եզրափակեց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան