Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ 5 քմ մակերեսը գերազանցող պաստառները կարող են փակցվել նախապես բաշխված վահանակների վրա. Մենք վահանակների բաշխումն իրականացրեցինք, սակայն մինչ այդ արդեն կային տարաբնույթ պաստառներ, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նրան, որ որոշ պաստառներ ապամոնտաժելուց հետո այդ պաստառները փակցրած անձինք …

