Մարդկությանն այս ձմռանը համաշխարհային ճգնաժամ է սպառնում․ Bloomberg

Լուրեր

11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
Բոլորը

Էներգիայի գների բարձրացումն ու բազմաթիվ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհին սպառնում են այս ձմռանը ծանր ճգնաժամով: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ կորոնավիրուսի համաճարակը դարձել է մարդկության համար մեծ ճգնաժամ։ Սա արտահայտվում է ապրանքների մեծ մասի մատակարարման հետ կապված խնդիրներով՝ հացահատիկից մինչև համակարգչային չիպերը։

Սակայն այս տարի որոշ երկրներում նոր խնդիրներ են առաջացել։ Այսպես, Բրիտանիայում նկատվում է վառելիքի սուր պակասուրդ, իսկ սուպերմարկետներում դարակները դատարկ են վարորդների պակասի պատճառով։

«Սակայն խնդիրները սպառնում են նաև մոլորակի մյուս երկրներին ևս»,- ընդգծել է լրագրողը։

Այս ձմեռ Հյուսիսային կիսագնդում ջերմային ռեժիմը կազդի տարբեր շուկաների վրա, և եթե կատարվեն ամենահոռետեսական օդերևութաբանական կանխատեսումները, ապա էներգառեսուրսների պակասը կհանգեցնի լայնածավալ ճգնաժամի, պարզաբանվում է հոդվածում։

Հեղինակը հայտնել է ռեսուրսների համար «պատերազմի» մեկնարկի մասին․ Չինաստանը հրահանգել է ապահովել ածխի մատակարարումները քվոտաներից ավելին, ինչը հանգեցրել է Եվրոպայում գազի և էլեկտրաէներգիայի գների ռեկորդային բարձրացման։ Սա իր հերթին հանգեցրել է Նիդերլանդներում հսկայական ջերմոցների ցանցի փակման, ինչը կարող է ազդել մթերքների մատակարարման վրա։

Ֆրանսիայում իշխանություններն արգելել են բարձրացնել գազի սակագները և կրճատել են էլեկտրաէներգիայի հարկը: Բացի այդ, աշխարհում ցորենի պաշարները նվազում են, իսկ հացահատիկի արտադրության կանխատեսումները միայն վատթարանում են:

Եզրափակելով՝ հոդվածագիրը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ իրավիճակի լավացում այս տարի ակնկալել պետք չի։

Տաթև Ֆռանգյան