Ինչպե՞ս միլիարդներ դուրս բերվեցին ՀՀ-ից, ԱԱԾ-ն ո՞ւր էր․ հակակոռուպցիոն փորձագետը՝ թալանված փողերի ու օֆշորային նոր բացահայտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
15.01.2025 | 02:30
Միրզոյանն ու Բլինքենը նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը
15.01.2025 | 02:12
«Միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է». հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
14.01.2025 | 23:07
Սկսում ենք բանակցություններ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 23:03
Բաքվի դատարանը աշխատողների իրավունքների պաշտպան ակտվիստին 8 տարվա ազատազրկման է դատապարտել
14.01.2025 | 22:55
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ․ Բլինքեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:51
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործակցության փաստաթուղթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:48
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2025 | 22:33
ԻԼԻՊ-ը ծրագրել է սպանել Էրդողանի կուսակցության նահանգային ղեկավարին
14.01.2025 | 22:19
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել. քաղաքապետարան
14.01.2025 | 22:04
Իսրայելցի հարյուրավոր զինվորներ Գազայում հրադադարի կոչով նամակ են ստորագրել. AP
14.01.2025 | 21:49
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ ՈՒՂԻՂ
14.01.2025 | 21:41
Գյուլնազարյանը շտապում է․ ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետի աշխատասենյակում փրայմըրիզի հաղթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 21:28
Էրդողանի ազգայնական դաշնակիցը կրկին կասկածի տակ է դրել Աթենքի ինքնիշխանությունը հունական կղզիների նկատմամբ
14.01.2025 | 21:15
Սառը պատերազմ է սկսվում․ ՀՀ-ն հզոր մարտահրավերի առաջ է, ՌԴ-ի և Արևմուտքի միջև պիտի ընտրություն անի․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն է

-Ողջ աշխարհով մեկ աղմուկ է բարձրացրել «Պանդորայի փաստաթղթեր» կոչված օֆշորային դոսյեի հրապարակումը։ Վկայություններ կան մի քանի տասնյակ պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, միլիարդատերերի գաղտնի գործարքների մասին։ Ինչպես սա, այնպես էլ «Պանամայի փաստաթղթերը» հրապարակել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը։ Հայաստանից առայժմ Վարդան Այվազյանի և մերձավոր շրջապատի անունն է հրապարակված, որոնք հանքարդյունաբերության ոլորտում բիզնես գործունեություն են ծավալել օֆշորային ընկերությունների միջոցով։ Պարո՛ն Հոկտանյան, ի՞նչ կարող եք ասել արված բացահայտումների մասին, ստացվում է՝ պաշտոնյաների ստվերային փողերն այլևս անվտանգ չե՞ն։

-Սա բավականին բարդ իրավիճակ է։ Եկեք սկսենք նրանից, որ օֆշոր ասվածն ինքն իրենով հանցագործություն չէ․ կան երկրներ, որտեղ այդպիսի գոտիներ կան, ինչպես Մեծ Բրիտանիայում՝ Մեն կղզին, Նորմանդական արշիպելագում՝ Ջերսին, ԱՄՆ-ում, Կարիբյան ավազանի երկրներում, Աֆրիկայում՝ ևս։ Եթե օֆշորներին չեն ստիպում փակվել, նշանակում է՝ արգելված բան չէ օֆշորներում գումարներ ունենալը։ Մյուս կողմից՝ դա այնպես է ասվում, կարծես թե հանցագործություն է։ Մենք չենք կարող այդ անատոմիան հասկանալ, մինչև չտարանջատենք, թե օֆշորների ո՞ր ասպետկներն են օրինական, որը՝ ապօրինի։ Երբ փողերի լվացման փաստաթղթերն ենք ուսումնասիրում, այնտեղ նշված է, որ հարուստները, միլիարդատերերը չեն ուզում, որ կողքի մարդիկ իմանան և շատ բաներ թաքցնում են, և այդպես էլ օֆշորները սկսվեցին։ Դրանում վատ բան չկար, որ մարդիկ մտածեին՝ արժի՞ օֆշորներում հաշիվ բացել, թե՝ չէ։

-Երևի հենց կրիմինալը դրա՞ մեջ է պետք փնտրել, որ Պուտինը, Ալիևը, Զելենսկին կամ նրանց շրջապատը նախընտրում են իրենց փողերը տանել, պահել թաքուն տեղերում։ 

-Հիմա գալիս ենք պետական պաշտոնյաներին, որոնք օրենքով չպետք է զբաղվեին բիզնեսով և օրենքով չպետք է շատ հարուստ լինեին, և հանկարծ բացվում են բավականին հետաքրքիր փաստեր ու պարզվում է՝ մարդիկ, որոնք չպետք է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեին, անուղղակի կուտակել են շատ մեծ գումարներ։ Այստեղ մեկ այլ կարևոր հարց է բարձրանում, թե, ի վերջո, հասե՞լ ենք այն կետին, որ օֆշոր հասկացությունը դարձել է կրիմինալ։

-Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանից նախորդ տարիներին 10 միլիարդ դոլարից ավելի գումար է դուրս բերվել։ Ինչպես պարզել՝ ովքե՞ր են հանել այդ գումարները, ո՞ւր են հոսել և, եթե պետբյուջեից են թալանվել, վերադարձնել պետությանը։

-Ես վերջերս Global Financial Integrity-ին էի նայում մի առիթով, պարզվում է, որ մեթոդաբանական սխալ է արվել, ինչ-որ տարբերություններ կային։ Առաջին հարցը՝ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք այդ թիվը ճշգրիտ է։ Նույն Ադրբեջանից 100 միլիարդ դոլար են գողացել իբր թե։

-Ալիևների ընտանիքը հերթական կոռուպցիոն սկանդալում հայտնվեց։ Ըստ «Պանդորայի փաստաթղթերի»՝ Ալիևի ընտանիքը ներգրավված է եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ավելի քան 400 միլիոն ֆունտ սթեռլինգի անշարժ գույքի գործարքներում: Ձեռք են բերել 17 սեփականություն Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար բիզնես կենտրոն, որի արժեքն է 33 միլիոն ֆունտ սթեռլինգ և այլն: Ինչո՞ւ է Ադրբեջանի ժողովուրդը ներում Ալիևի բացահայտ կոռուպցիան։

-Ես ուզում եմ Ձեր առաջին հարցին էլ պատասխանել․ գիտեք, ասում են՝ թալանվեց ու դուրս բերվեց, ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ ո՞նց եղավ, որ թալանվեցին այդ միլիարդները, ո՞ւր էին նայում մեր իրավապահ մարմինները։ Գիտեք՝ ինչ է ստացվում՝ ռեակտիվ մոտեցում, որ ա՛յ տեսեք՝ այսքան գումար դուրս է բերվել, նշանակում է, որ կան իրավապահ մարմինների բացթողումներ։ Դա ինչ-որ տեղ դառնում է արդարացում, որ հանցագործությունն արվել է, հետևանքները բացահայտվում են, և ոչ ոք չի մտածում՝ գանք պատճառներին, որ վերացնենք դրանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան