Եթե նախորդ տարվա մայիսին X դրամով կարելի էր գնել մեկ շիշ ձեթ, ապա այս տարվա մայիսին նույն X գումարը կբավականացներ ընդամենը շշի կեսին։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները, որոնց համաձայն՝ մեկ տարում ձեթի գինն աճել է 84.4 տոկոսով։ Ներկայացված ապրանքատեսակներից ձեթն ամենաշատ թանկացածն է։ Վիճակագրական կոմիտեի ավելի ամփոփ տվյալներով՝ սպառողական ապրանքների …

