ՀՀ ԳԱԱ նախագահը Մինսկում մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 28-ին և 29-ին Մինսկում մասնակցել է «Անկախ պետությունների համագործակցության 30 տարին. արդյունքներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական համաժողովին և Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին: Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից։

Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտները իրականացնում են ԱՊՀ պետությունների գիտական կազմակերպությունների հետ համատեղ:

Աշոտ Սաղյանն առաջարկել է ստեղծել ԱՊՀ պետությունների միջակադեմիական հիմնադրամ հիմնարար հետազոտությունների իրականացման համար, ինչը կխթանի երիտասարդ գիտնականների համագործակցությունը և առաջընթացը: Նա նաև առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի միջակադեմիական հետազոտություններ պատմական գիտությունների ոլորտում:

«Եթե առաջանում է քաղաքական կոնֆլիկտ պետությունների ղեկավարների միջև, գիտնակաները պետք է ասեն իրենց խոսքը և տան իրենց գնահատականը», – շեշտել է Աշոտ Սաղյանը:

Համաժողովին ներկա գրեթե բոլոր ակադեմիաների պատվիրակություններն առաջարկել են իրականացնել համատեղ հետազոտություններ՝ կապված ՔՈՎԻԴ-19-ի հետ:

«Այսօր տեղի են ունենում անսպասելի մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել, ինչպես ՔՈՎԻԴ-19-ը: Հրատապ է, որպեսզի պետությունները, ակադեմիաները, գիտնականները համախմբվեն, համալրեն իրենց գիտական ուժն ու պոտենցիալը, որպեսզի կարողանան պայքարել այս արհավիրքի դեմ», – ասել է ակադեմիկոս Սաղյանը:

Նա հայտնել է, որ ավելի քան մեկ տարի ՀՀ ԳԱԱ-ին կից ստեղծված է գիտական խորհուրդ՝ կազմված լավագույն մասնագետներից, որոնք ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված աշխատանքներ են տանում,  կազմել են  համալիր ծրագիր, և ՀՀ ԳԱԱ-ն իր առաջարկություններով պատրաստ է մտնելու համագործակցության դաշտ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում:

ՀՀ ԳԱԱ-ի պատվիրակության կազմից համաժողովին ելույթ են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Անցկացվել են Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նոր ընտրությունները: Աշոտ Սաղյանն ընտրվել է ԳԱՄԱ անդամ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովի հետ քննարկել են համագործակցության ծրագրերը: Ներկայում կա 16 ծրագիր, որոնք համատեղ իրականացնում են երկու պետությունների ակադեմիաների ինստիտուտները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բելառուսի Հիմնարար հետազոտությունների հիմնադրամի ֆինանսավորմամբ:

«Որոշվել է առաջիկայում կնքել համագործակցության հուշագիր, որը կազմված կլինի Հայաստանի և Բելառուսի համար հրատապ և ակտուալ կետերից: Հայաստանը Բելառուս կգործուղի մասնագիտական պատվիրակություն՝ ճանապարհային քարտեզը կազմելու նպատակով, իսկ հուշագիրը կստորագրվի Վլադիմիր Գուսակովի՝ նոյեմբերին նախատեսված Հայաստան այցի ժամանակ», – ասել է Աշոտ Սաղյանը:

Սեպտեմբերի 30-ին Աշոտ Սաղյանը մեկնել է Մոսկվա և հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը: Կողմերը քննարկել են երկու պետությունների ակադեմիաների միջև ստորագրվելիք համագործակցության ճանապարհային քարտեզը, որում ներառված են այն ուղղությունները, որոնք գերակա են և ՀՀ-ի, և ՌԴ-ի համար: Ընդգծվել է Սևանա լճի և Բայկալ լճի հիդրոէկոլոգիական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև  սեյսմոլոգիական, կենսատեխնոլոգիական համատեղ հետազոտությունների իրականացման   անհրաժեշտությունը:

«Մենք պետք է ուժեղացնենք համագործակցությունը և ընտրենք այն ուղղությունները, առավելագույն 10-ը, որոնք արդիական են երկու պետությունների համար», – նշել է Աշոտ Սաղյանը: Ճանապարհային քարտեզի ստորագրումը նախատեսված է հոկտեմբերին՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պատվիրակության՝ Հայաստան այցի ժամանակ:

Ալեքսանդր Սերգեևի հետ հանդիպմանը Աշոտ Սաղյանը բարձրացրել է նպատակային ասպիրանտուրայի հետ կապված հարցը:

«Սա կլինի լուրջ քայլ երիտասարդներին հայ-ռուսական գիտության շրջանակներում պահելու ուղղությամբ: Մեր պատմական կապերը պետք է զարգացնել ու ճկուն կերպով փոխանցել սերունդներին», – ասել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ալեքսանդր Սերգեևը դրական է արձագանքել ՀՀ ԳԱԱ նախագահի առաջարկին: