Ռոբերտ Քոչարյանը փողոցու՞մ, դա իր պատվից ցածր է. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Երևի Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է ծնկած բանակցելու արվեստին, որովհետև ծնկած բանակցում է նա, ով ժողովրդի քվեն չի ունեցել, իսկ Ռոբերտ Քոչարյանը երբեք ժողովրդի քվեով չի ընտրվել. ծնկները թուլանում են, երբ որ ժողովրդի քվեն բացակայում է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտականա հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրերս արած հայտարարությանը, թե ծնկած բանակցել հնարավոր չէ:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ «ՀՀ ղեկավարը ոչ թե բանակցությունների սուբյեկտ է, այլ վերածվել է օբյեկտի, և Հայաստանը ոչ թե բանակցող կողմ է, այլ սեղանին դրված հարց, որը քննարկվում է», Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Բանակցություններում բնականաբար Հայաստանը ոչ միայն իր խոսքն ասում է, այլ նաև իր խոսքը պահում է: Ուժեղ է այն իշխանությունը, որի թիկունքում ժողովուրդն է, իսկ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի թիկունքում երբեք ժողովուրդը չի եղել: Այս 21 տոկոսը, որ ընտրել է իրենց՝ նախկին պաշտոնյաներն են կամ իրենց ընտանիքի անդամները, որոնք կարոտել էին իշխանությանը և այսօր էլ, որպես խրամատավորներ, սպասարկում են Ռ. Քոչարյանի ճաշակն ու նպատակները»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նաև փողոցային պայքարի մասին, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանը փողոցո՞ւմ, դա իր պատվից ցածր է, նա կարող է հրահրել, որ դուք դուրս գաք փողոց, բայց եթե իր հետևից փողոց դուրս եկող լիներ, հիմա փողոցը փակած կլինեին և իրենց հնարավորությունը բաց չէին թողնի, բայց մարդ չկա դուրս եկող, և դա իրենք շատ լավ գիտեն: Իշխանության հենարանը քաղաքացին է, ժողովուրդն է, իսկ իրենք մոռացել են, որ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Դա չգիտակցելով՝ իրենք ԱԺ-ն դարձրել են հարվածային թատերաբեմ, խրամատներից անցան շշանետումների, հիմա էլ որոշել են անցնել պարտիզանական շարժումների: Այսպես թե այնպես ժողովուրդը սպասում է այն ծրագրի իրականացմանը, որը պետք է իրականացնի իր քվեն ստացած իշխանությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: