Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում գիշերը մոտ 4 ժամ կրակոցներ են հնչել։ Այս մասին Factor.am-ի զրույցում ասել է Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ երկար ժամանակով և նման ինտենսիվության փոխհրաձգություն է եղել՝ 21։30-ից մինչև 00։30։ Չիտչյանի խոսքով՝ մեկ օդ էին կրակում, մեկ՝ մեր դիրքերի ուղղությամբ, գյուղի վրա կրակոց չի եղել։ …

