Էրդողանը խեղդում է Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի գերիշխանությունը․ վերլուծաբան

Լուրեր

11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
Բոլորը

Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժումը՝ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ռազմական աջակցությամբ, թվում է՝ տալիս է իր արդյունքը, քանի որ այն խաթարում է տարածաշրջանում Ռուսաստանի հեգեմոնիան։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Էմիլ Ավդալիանին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։ 

Ըստ նրա՝ թուրքական կառավարությունն այժմ առանցքային դեր ունի Հարավային Կովկասում։ 

«Ամեն դեպքում՝ հիմա իրադարձությունները շատ լավ են զարգանում Էրդողանի և նրա՝ տարածաշրջանային առաջնորդ դառնալու երազանքների համար»,- ասել է վերլուծաբանը։  

Նա նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Անկարայի աջակցությունը Բաքվին վճռական նշանակություն է ունեցել։ 

Ըստ Ավդալիանիի՝ պատերազմից հետո Հայաստանը փորձում է պրագմատիկ լինել արտաքին կապերում ու վերադասավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Անկարան էլ, վերլուծաբանի կարծիքով, իրեն «դիրքավորել է որպես ծանրության նոր կենտրոն Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի համար», տրանսպորտային և տնտեսական դիվերսիֆիկացիան ևս կնշանակի տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազում։ 

«Թուրքիայի համար սահմանի վերաբացումը ևս օգտավետ է՝ Ադրբեջանի հետ ավելի արագ կապ հաստատելու համար։ Իսկ տարածաշրջանային կապերի բարելավումը հիմնաքարն է Հարավային Կովկասում ավելի ուժեղ դիրքի հասնելու՝ Թուրքիայի ձգտման համար։ Իր ռազմական ու տնտեսական ներկայությամբ Թուրքիան կարող է հուսալ, որ կբացի նոր երկաթուղիներ ու ճանապարհներ՝ այդպիսով կայուն կերպով նվազեցնելով ռուսական, որոշ չափով՝ նաև աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում»,- նշել է վերլուծաբանը։ 

Էմմա Չոբանյան