Հոկտեմբերի 6-ի գիշերը, ժամը 00:35-ին, Արտաշատ-Արարատ հատվածում գտնվող չթույլատրված գծանցումում բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով տուժածներ չկան. տեղեկացնում են ՀԿԵ-ից: «Մեքենայի վարորդի՝ Այգևան գյուղի բնակչի, խոսքերով, մեքենան արգելափակվել է ուղիղ գծերի վրա, երբ նա փորձում էր դրանք հատել չարտոնված վայրում: Վարորդը չկարողացավ միայնակ դուրս բերել մեքենան գծերից …

