Սոցփաթեթի ծախսման ուղղությունները կընդլայնվեն․ շահառուները կօգտվեն լողավազաններից, կմարեն ուսանողական վարկը

Լուրեր

08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ԱԺ- ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը։

Նախագծի ընդունմամբ՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը կընդլայնվի:

Այսպիսով՝ պետական աշխատողները սոցփաթեթի գումարը կկարողանան ծախսել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման վրա։

Մինչ այժմ սոցփաթեթի ծախսման ուղղություններն են եղել հանգստի ապահովում, հիփոթեքային վարկի մարում, ուսման վճար, առողջապահական ծառայություններ։

Նախագծի հեղինակներն ընդգծեցին, որ սա չի ենթադրում լրացուցիչ գումարների հատկացում, այսինքն՝ պետական բյուջեում փոփոխություններ այս նախգծով տեղի չեն ունենալու: Փոխարենը՝ արդեն հատկացված գումարների ծախսման ուղղություններն են ավելանում:

Սոցփաթեթի շահառուներն են պետական համակարգի աշխատողները՝ սկսած առաջատար մասնագետներից, մինչև բաժնի պետեր, վարչության ղեկավարներ և այլն:
Այն չի վերաբերելու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն՝ փոխնախարարներին, նախարարներին,պատգամավորներին, վարչապետին և այլն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն: «Հայաստան» խմբակցության կողմից արվել են առաջարկներ, որոնք, սակայն, չեն ընդունվել: «Մեր մոտեցմամբ՝ դրանք հակասում են սոցիալական փաթեթի գաղափարին»,- նշեց փոխնախարարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հակադարձեց․ «Մեր առաջարկները սոցիալական փաթեթին ավելի համապատասխան են, քան ձեր բերած առաջարկները»։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սոցփաթեթի գումարի ծախսման ևս 3 ուղղություն ավելացնել, որոնցից են սպառողական վարկերի մարումն ու տան վարձավճարի մարումը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ սպառողական վարկերի մարումը փոխհատուցելու առաջարկը համարեց ծայրահեղ անթույլատրելի: «Պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջություն վերականգնել, մենք ասենք՝ կարող ես գնալ քո համար հեռախոս գնել և դրա տոկոսը փակե՞լ»,- նշեց նա:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը նախագծին «ձեռնպահ» է քվեարկելու:

Նախագիծը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներ:

 

Անժելա Պողոսյան