Իշխանությանը հեռացնելու հարցում հստակ բանաձև չկա. Աննա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Չի անցնում մեկ շաբաթ, որտեղ չլինի գեթ մեկ քաղաքական իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումները կյանքի կոչել, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հայկական օդային տարածքով Ադրբեջանի իրականացրած թռիչքներին:

«Երբ ասում ենք, որ փաստացի ՀՀ-ն դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր և ոչ թե սուբյեկտ, մեզ ասում են՝ մի չափազանցրեք»,- նշեց Մկրտչյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ-ում ոչ միայն անվտանգային համակարգ չկա, այլ մարդ չկա, ով ուզում է այդ անվտանգային համակարգը պահպանել:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը Իրանի դեմ որևէ դավադրության չի մասնակցելու, պատգամավորն ասաց. «Փաստորեն, մենք այնտեղ ենք հասել հարևանների և բարեկամների հետ հարաբերություններում, որ ստիպված իրենց երաշխիքնե՞ր ենք տալիս Նիկոլ Փաշինյանի խոսքերով։ Սա նրա մասին է խոսում, թե ինքը ուր է հասցրել մեր ռազմական և հարևանային հարաբերությունները»,- նշեց Մկրտչյանը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը դրսի բոլոր խաղացողներին՝ անկախ նրանից մեր բարեկամն են, թե հակառակորդը, տվել է տարբեր տեսակի խոստումներ. «Տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր մասով սպասում է այդ խոստումների իրականացմանը»։

Հարցին, թե ինչու է հայկական կողմն այդքան հեշտությամբ համաձայնում Ադրբեջանի ցանկացած պահանջի, պատգամավորը պատասխանեց. «2018 թվականից ուզում էի հասկանալ, թե այդ «սերն ու թավիշն» ում է ուղղված, որովհետև երբ նայում ես մեր քաղաքական իրականությանը, ապա այստեղ ատելության գեներացումը, «սևերը և սպիտակները», հները, նորերը, ակնհայտ էր, որ սերն ու հանդուրժողականությանը մեր հասարակության համար չէ ասված։ Հիմա Նիկոլին ու իր թիմին նայելով՝ հասկանում եմ, որ այդ հանդուրժողականությունն ու սերն ուղղված են մեր թշնամիներին»։

Մկրտչյանն ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները երբևէ չեն բացառել փողոցային պայքարը և անընդհատ շեշտվել է, որ պատգամավորական աթոռները չեն կարող կաշկանդող հանգամանք լինել ի սկզբանե դրված սկզբունքների ու նպատակների համար: «Մեր նպատակն է դավաճաններին ու դավադիրներին հեռացնել Հայաստանի Հանրապետության ղեկից, մեր օրակարգն է վռնդել այս անձանց»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ իշխանությանը հեռացնելու հարցում հստակ բանաձև չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: