Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով քննությունը։ Այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Դատակոչված 6 անձանցից հարցաքննության էր ներկայացել Գևորգ Հովսեփյանը։ Ինժեներ-մեխանիկ վկան 2016 թվականի մայիսին համաձայնվել էր Մանվել Գրիգորյանի տղայի՝ Արման Գրիգորյանի առաջարկին և իր անունով գրանցել իրեն չպատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենան։ Հովսեփյանի …

