Ադրբեջանը մասնակի ոչնչացրել է Շուշիի հայկական բազմադարյա գերեզմանոցը։ Այս մասին տեղեկանում ենք Caucasus Watch Heritage-ի թվիթերյան էջից։ Ճանապարհի արևմտյան մասում գտնվող տարածքի մասը, որը տանում է դեպի քաղաք, հողին է հավասարեցվել շինարարության ժամանակ։ Գերեզմանոցում, որը ճանապարհի երկու կողմերում է, եղել է 1834-1920 թվականների 96 գերեզման և 12-13-րդ դարերի երկու խաչքար, այդ թվում՝ հայ հայտնի ընտանիքների՝ …