2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է, այսպես կոչված, «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող, այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները։ Քաղաքացիներն ահազանգել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում առաջացել են խցանումներ մեկից-երկու ժամ տևողությամբ. գրում է hcav.am-ը: Որևէ հիմնավորում կամ բացատրություն՝ նշված զանգվածային …

