ՀՀ-ում լարված իրավիճակ է՝ ծանր հետևանքներով․ ամեն ժամ մարդ է մահանում կորոնավիրուսից․ Դավիթ Մելիք-Նուբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը հանրային առողջության մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ

-Պարո՛ն Մելիք-Նուբարյան, 33 մահվան դեպք, 400 առողջացած, 1202 նոր հիվանդության դեպք՝ 8576 թեստավորումից․ սրանք վերջին տեղեկություններն են կորոնավիրուսին առնչվող։ Սկսած օգոստոսի կեսերից՝ մահվան երկնիշ թվեր ենք ունենում։ Ինչպիսին են այս տվյալները՝ ահազանգո՞ղ, սարսափեցնո՞ղ։ Ի՞նչ կասեք։

-Ես կասեի՝ սպասելի են, որովհետև 3-րդ ալիքի ժամանակ և 3-րդ ալիքից հետո բազմիցս բարձրաձայնել և հաշվարկել ու վերլուծել ենք, որ եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա մենք ունենալու ենք չորրորդ ալիքը, և դա տեղի ունեցավ։ Չորրորդ ալիքն իր ծանրությամբ, մեղմ ասած, չի զիջելու երրորդ ալիքին։ Մենք տեսնում ենք, որ կանխատեսումները ցավալիորեն տեղի են ունենում։

-Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածման թափի և ծավալի վատատեսական սցենարներն իրականացան, ի՞նչ միջոցառումներ չձեռնարկվեցին։

-Տեսեք՝ հիմնականում ինչի մասին է խոսքը․ այդ ժամանակ արդեն հասկանալի էր, որ դժվար կլինի հասարակության շրջանում ձևավորել հակահամաճարակային վարքագիծ, որովհետև եթե նախորդ մեկ տարում դա տեղի չունեցավ, և չվերլուծվեց՝ ինչու տեղի չի ունեցել, այդ կարճ ժամանակում, հասկանալի է, չէր լինի։ Այդ ժամանակ խոսքը գնում էր պատվաստումների գործընթացի մասին, և մենք բարձրաձայնում էինք՝ լա՛վ, եթե դա չի ստացվել, եկեք բոլորս լծվենք այն աշխատանքին, որ հանրության շրջանում ձևավորենք վստահություն պատվաստումների նկատմամբ։ Երբ պատվաստանյութ չկար և մենք ունենում էինք տխրեցնող ցուցանիշները, մենք ասում էինք՝ լա՛վ, պատվաստանյութը կլինի, կկարողանանք կանխել։ Բայց մենք տեսանք, որ ապրիլի 13-ից սկսած մենք ունենք լուրջ խնդիրներ պատվաստումների գործընթացի հետ կապված։ Սա դրա հետևանքներից է։

-Ըստ վարչապետի՝ հակապատվաստումային քարոզն այսօր նաև քաղաքական գործիք է, որ մահվան թվերը մեծանան, և իրենց մեղադրեն կորոնավիրուսի դեմ պայքարել չկարողանալու համար։ Նույնիսկ մահվան ու կյանքի հարցը դարձել է քաղաքականության մա՞ս։ 

-Այն մարդիկ, որոնք ի սկզբանե որոշումներ են կայացնում, պետք է իրենց քայլերի մեջ դա հաշվի առնեն, որ այո՛, ցանկացած հանրային երևույթ՝ լինի տնտեսական աճ, կորոնավիրուս, պատերազմ, թե՝ ինչ, միշտ շահարկելու են քաղաքական ուժերը և սա արվում է բոլոր երկրներում։ Քաղաքականություն մշակող մարմինն ի սկզբանե պետք է սա դներ իր քաղաքականության մեջ։ Երբ իրենք ծրագիր են կազմում․․․ ես չգիտեմ՝ ունե՞ն ծրագիր, պետք է վտանգների հատվածում դնեն, որ տվյալ հարցը քաղաքականացվելու է։ Իսկ դրա դեմ ինչպե՞ս աշխատել։

Օրինակ՝ ես խորհուրդ կտայի․․․ փորձ եղե՞լ է հավաքել մեկ սեղանի շուրջ ընդդիմադիր գործիչների և իրենց հետ ուղղակի շատ նորմալ, մասնագիտական քննարկում վարել, ներկայացնել իրավիճակը, վտանգը, աշխատանքները և վերջում էլ խնդրել օգնություն։ Այ՝ սա՛ կլիներ հարցի լուծման քաղաքակիրթ ձև։ Հենց նախարարության նախաձեռնությամբ է պետք այդ մարդկանց համախմբել մեկ սեղանի շուրջ, մեկ գաղափարի շուրջ։ Հայաստանում ունենք շատ լարված իրավիճակ և շատ ծանր հետևանքներ, եկեք իրար հետ փորձենք լուծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան