Իսրայելի երկու F-35 կործանիչներ մշտապես տեղակայվել են Ադրբեջանում․ աղբյուր

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իսրայելի երկու առաջատար F-35 կործանիչներ մշտապես տեղակայվել են Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Elaph արաբական լրատվականը՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան աղբյուրի, փոխանցում է OC-media-ն։

Նշվում է, որ հրապարակումը, որն արվել է հոկտեմբերի 2-ին, ի հայտ է գալիս Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության ֆոնին, երբ Իրանն Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում ու մեղադրում իսրայելական ուժերին ընդունելու մեջ։

F-35-ը հինգերերորդ սերնդի ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը շատ ավելի բարդ է, քան Իրանի կամ Ադրբեջանի ունեցած ցանկացած օդանավ։

Հոկտեմբերի 2-ին Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել երկրի հյուսիսում՝ Ադրբեջանի սահմանին մոտ: Իրանի ԱԳ նախարարն էլ նույնը տեղական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտարարել է, որ «աիոնիստները ներկա էին Ադրբեջանում իրանա-ադրբեջանական սահմանին մոտենալու՝ «ահաբեկչական խմբավորումների անհաջող փորձերի ժամանակ»։

Elaph-ին աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը պատրաստ է օդային աջակցություն ցուցաբերել, եթե Իրանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն ծագի, և «ավելի շատ կործանիչներ կարող են այդ երկիր ուղարկվել, եթե դրա անհրաժեշտություն լինի»։

OC Media-ն չի կարողացել ստուգել այս տեղեկությունը։ Նշվում է, որ Elaph-ը, որը հրապարակել է այս պնդումը, տեղակայված է Մեծ Բրիտանիայում, հիմնադրվել է Սաուդյան Արաբիայի հրատարակիչ և գործարար Օթհման ալ Օմեյրի կողմից։ Կայքն արգելափակված է Սաուդյան Արաբիայում և մի շարք արաբական երկրներում։

Հոդվածի հեղինակը՝ Մաջդի ալ Հալաբին, իսրայելցի հայտնի դրուզ լրագրող է, որը նախկինում հարցազրույցներ է վարել Իսրայելի մի շարք բարձրաստիճան  քաղաքական գործիչների, այդ թվում՝ իսրայելական բանակի Գլխավոր շտաբի պետի հետ։

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ հաղորդվում է Ադրբեջանում իսրայելական ինքնաթիռների ներկայության մասին։ 2012 թվականին Forighn Policy ամսագիրը, վկայակոչելով 4 ամերիկյան դիվանագետի ու ռազմական հետախուզության սպաների, գրել էր, որ ԱՄՆ-ը վստահ է, որ Իսրայելն Ադրբեջանում ավիաբազա մուտքի թույլտվություն է ստացել։ 2020-ի հուլիսին էլ Ադրբեջանը հերքեց, որ իր օդային տարածքն օգտագործվել է իրանական միջուկային օբյեկտների վրա անօդաչուների հարձակումների համար։

Իսրայելցի պաշտոնյաները հաճախ են հայտարարում, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու ցանկացած փորձ տապալելու են։ Միջուկային ոլորտի գիտնականների մի շարք սպանություններն ու կիբերհարձակումները Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտների վրա լայնորեն վերագրվում են Իսրայելին:

Իսրայելն ու Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունեն։ Իսրայելը միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է վաճառում Ադրբեջանին, ներառյալ՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։

2009 թվականին «Վիքիլիքս»-ից արտահոսած ԱՄՆ դեսպանատան զեկույցում ասվում էր, որ երկու երկրներն ավելի սերտ հարաբերություններ ունեն, քան հանրայնացվում է՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այդ հարաբերությունները բնութագրող խոսքերը․ «Այն սառցաբեկոր է, որի 9/10 մասը ջրի տակ է»։

OC Media-ն մեկնաբանությունների համար դիմել է Իսրայելի պաշտպանական ուժերին:

Էմմա Չոբանյան