Կանենք ամեն ինչ, որպեսզի կառուցենք արտահանմանը միտված նորարարական տնտեսություն. Վահան Քերոբյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը. տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

««Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Էքսպոյի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, նպաստել հայրենական արտադրանքի ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաև B2B հանդիպումներ։

Ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայաստանի կառավարությունն ընդունել է 2021-2026 թթ․ նոր ծրագիրը, համաձայն որի մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կառուցենք բարձր արտադրողականությամբ, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարությունն այժմ պատրաստում է ծրագրեր, որոնք կխթանեն ներդրումները, կհեշտացնեն ֆինանսական միջոցների հասանելիությունը, կխթանեն արտահանումն ու նորարարությունը, արտադրողականության բարձրացումը և թվային տեխնոլոգիաները։ Պետությունը կանգնած է արտադրողների կողքին և անելու է ամեն ինչ նրանց աջակցելու համար»։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ առողջապահություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, ավտոմոբիլային արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, խնամքի միջոցներ, կաշվե արդյունաբերություն, ծառայություններ, տեքստիլ, տեխնիկա (կենցաղային, շինարարական), ոսկերչություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և կահույք։

Վահան Քերոբյանը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող արտադրողների հետ, որոշների բարձրացրած խնդիրների հնարավոր լուծման համար նշանակել հանդիպումներ վերջիններիս հետ։ Նախարարը նաև արտադրողներին խորհուրդներ է տվել աշխատանքի ճիշտ կազմակերպման և բիզնեսի ընդլայնման համար։
Նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել է արդյունավետ և ակտիվ աշխատանք և նոր գործարար կապերի հաստատում»,- ասված է հաղորդագրությունում: