ՀՀ կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ասվածի համատեքստում ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է։ «Ինչպե՞ս է ուրեմն կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը։ Այս նպատակին հասնելու համար կառավարությունը մտադիր է կիրառել առաջին …

