Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայում Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից պարգևատրվել է առաջին աստիճանի «Վաստակի համար» շքանշանով, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։ Նախագահ Զելենսկին պարգևատրել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկուն, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի և Մոլդովայի նախագահներին, Ռումինիայի, Սլովակիայի և Խորվաթիայի վարչապետներին: …

