Լիբանանն ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Լիբանանն ամբողջությամբ ընկղմվել է խավարի մեջ երկու էլեկտրակայանների աշխատանքի դադարեցումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ: Ազ-Զահրանի և Դեյր-Ամմարեի խոշորագույն էլեկտրակայանները դադարել են աշխատել այն պատճառով, որ նրանց մոտ ավարտվել են դիզելային վառելիքի պաշարները: Էլեկտրամատակարարման ընկերությունը փորձում է վերականգնել էներգահամակարգը, սակայն ստիպված է դա անել ձեռքով, …

