Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը օգոստոսի 20-ին առցանց քննարկում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության անդամների հետ։ «Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և …

