Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից։ Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները: Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն …

