Ի պատասխան Իրանի գործողությունների՝ Ադրբեջանում քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու անհրաժեշտությունը

Լուրեր

05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
Բոլորը

Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների լարվածության աճի ֆոնին՝ Ադրբեջանում քննարկում են Իրանին պատասխանելու հնարավոր տարբերակներ, որից մեկն էլ Իսրայելում դեսպանատուն բացելու անհրաժեշտության հարցն է։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում այս թեման ակտիվորեն քննարկվում է փորձագետների ու պատգամավորների կողմից։

Մասնավորապես, ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում Միլլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովն ասել է, որ «Իրանը միշտ համարել են եղբայրական երկիր ու բարի հարևան, սակայն վերջին օրերին երևաց Թեհրանի ոչ ադեկվատ պահվածքը»։

«Զորավարժություններն ու ուժի ցուցադրումը Ադրբեջանի հետ սահմանին, այդ ամենը բազմաթիվ հարցեր է առաջացրել»,-ասել է Նասիրովը՝ Իրանի՝ ադրբեջանական տարածքում իսրայելական օբյեկտների ու ուժերի տեղակայման մեղադրանքները համարելով անհիմն։ Միաժամանակ պատգամավորն առաջարկել է ավելի խորացնել Իսրայելի հետ հարաբերություններն ու այնտեղ դեսպանատուն բացել։

«Մինչև հիմա Ադրբեջանը Իսրայելում չի բացել դեսպանատուն, իսկ ահա Իրանի բարեկամ Հայաստանը դա արել է»,- ասել է պատգամավորը։

«Մինչև հիմա մենք հաշվի էինք առնում, որ Իրանին դա դուր չի գա ու չպետք է Իրանի հետ հարաբերությունները փչացնել, սակայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Իրանն աջակցեց Հայաստանին, իսկ Իսրայելը՝ օգնեց մեզ»,- ասել է Նասիրովը։

Իր հերթին քաղաքագետ Արաստուն Օրուջլուն էլ տարօրինակ է համարել, որ Իրանը Հայաստանի ու Վրաստանի վրա ճնշում չի գործադրում Իսրայելում դեսպանատուն ունենալու հարցով։

Նշենք, որ չնայած Բաքվի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, Ադրբեջանը Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն մինչ օրս չունի։ Փոխարենը բավական ակտիվ գործում է Բաքվում Իսրայելի դեսպանատունը։

Այնուամենայնիվ, այս տարի Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, քանի որ հուլիսին Բաքուն Թել Ավիվում բացեց առաջին պաշտոնական ներկայացուցչությունը։ Խոսքը Ադրբեջանի առևտրային ներկայացուցչության մասին է, որի բացման արարողությանը մասնակցում էին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովն ու Իսրայելի զբոսաշրջության նախարար Իոել Ռազվոզովը։

Ի դեպ, այս ամենը բավական մեծ խանդավառությամբ էր ընդունել Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը՝ երկու երկրների հարաբերություններում այն պատմական համարելով։ Բացի այդ, նա նշել էր, որ ներկայացուցչության հիմնումը ևս մի քայլ է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման ուղղությամբ։

 

Էմմա Չոբանյան