Ռուս զինվորականները Լեռնային Ղարաբաղի ու Սիրիայի  մարտական ​​փորձը կկիրառեն «Էշելոն» զորավարժությունների ժամանակ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում ձեռք բերված մարտական փորձը կկիրառվի ռուս զինծառայողների գործողությունների համար «Էշելոն-2021» հատուկ վարժանքներում, որոնք կանցկացվեն հոկտեմբերին Տաջիկստանում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Լեմյակինը՝ Լոգիստիկայի գծով Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Զորավարժությունների ընթացքում մենք լոգիստիկ աջակցության խնդիրների լայն շրջանակ կմշակենք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համար ՝ հաշվի առնելով ժամանակակից զինված հակամարտությունների փորձը, այդ թվում ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա:

Լեմյակինի խոսքով ՝ ստորաբաժանումները գործողություններ կկատարեն հավաքվող ենթակառուցվածքների, դաշտային կետերում տեխնիկայի վերալիցքավորման, մարտի դաշտից վնասված զրահամեքենաների տարհանման, նյութական միջոցների, զինամթեքրի մատակարարման և տեխնիկական ապահովման այլ գործառույթների շուրջ:

Գործնական վարժանքներին կներգրավվեն ավելի քան 500 զինծառայողներ Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից ու Տաջիկստանից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Տաջիկստանի տարածքում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում, համատեղ զորավարժություններ կանցկացվեն ՀԱՊԿ անդամ երկրների զորակազմերի մասնակցությամբ, որոնց կներգրավվի ավելի քան 2700 զինծառայող:

 

Տաթև Ֆռանգյան