Կառավարության ծրագրի դրույթները շատ նորմալ են, քանի որ սպասարկում են ՀՀ և նրա քաղաքացիների շահերը և համընկնում են ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության պատկերացումներին: Այս մասին Աժ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Պատգամավորը ներկայացրեց քաղաքացիների դիրքորոշումներից որոշ մեջբերումներ: «Մենք քաղաքացիներին հարցրել ենք, թե ըստ իրենց՝ ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը, արդյո՞ք այն անխուսափելի էր, …

