Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային տեղեկատվական արշավը հանրապետության հանգստյան գոտիներում շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Անտառածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող «Պարզ լիճ» և Հաղարծին բնակավայրի, Ենոքավան, Աչաջուր համայնքների, Լոռու մարզի անտառածածկ տարածքներում և հանգստյան գոտիներում իրականացվում է բնակչության իրազեկման աշխատանքներ՝ հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: ԱԻ նախարարության …

