Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։ Խոշոր եկամուտներ` տարբեր աղբյուրներից, թանկարժեք զարդեր, տասնյակներով շարժական ու անշարժ գույք. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրը, թերևս, ամենահարուստն է ներկայացվածներից: «Թանկարժեք գույք» բաժնի ներքո …

