ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինն ու Գազ Բիլիրկիսը երկկուսակցական կոչ են հղել Պետքարտուղարությանը՝ դադարեցնել անօդաչու թռչող սարքերի համար Թուրքիային ամերիկյան տեխնոլոգիաների լիցենզիաների արտահանումը՝ հաշվի առնելով թուրքական անօդաչուների ապակայունացնող դերը Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրականում և ամբողջ աշխարհում։ Այս մասին գրում է The Armenian Weekly-ն։ Սիսիլինն ու Բիլիրակիսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին հորդորել են միանալ պետքարտողար Էնթոնի …

