Factor.am-ի հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը իրազեկող հաղորդագրություն է տարածել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ:

Ըստ այդմ՝ պատվաստումներն իրականացվում են.
Երևանում`Հյուսիսային պողոտա` 12:00-16:30, ԵՊՀ` 11:30-15:30, «Ռոսիա մոլ»` 16:00-20:00, «Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00, Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00, Կասկադ համալիր` 14:00-18:00։
Մարզերում` Լոռու մարզ Վանաձոր` 10:00 -17:00, Շիրակի մարզ, Գյումրի` 10:00-15:30։

Նշենք, որ Առողջապահության նախարարության այս պարզաբանումը հաջորդել է Factor.TV-ի անդրադարձին․ մեր նկարահանող խումբը հոկտեմբերի 8-ին արձանագրել էր, որ «Մալիբուի» հարակից տարածքում տեղակայված շրջիկ կետում պատվաստումներ չեն իրականացվում, մեզ ուղղորդել էին պատվաստվել հարևանությամբ գտնվող թիվ 2 պոլիկլինիկա։ Մենք նաև հայտնել էինք, որ շրջիկ կետում «Մոդերնա»-ով պատվաստել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն, որի մասին, սակայն, հանրությանը չէր իրազեկվել։

Թե ինչու է պետք շրջիկ կետում պատվաստվելու համար նախապես գրանցվել, ինչու չի իրազեկվել այդ մասին, ինչպես նաև այն մասին, որ նրանք չեն կարող պատվաստվել շրջիկ կետում՝ պարզաբանում էինք խնդրել Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից։ Մեր հարցին նախարարությունից չէին պատասխանել, փոխարենն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածվել։

Բացի այդ, երեք օր առաջ, երբ նույն հարցադրմամբ դիմել էինք նախարարության խոսնակին՝ պարզաբանումը նախարարության կողմից հայտնվեց այլ լրատվականում։ Ինչպես «ԱստրաԶենեկա»-ի, այնպես էլ «Մոդերնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի դեպքում մեկ սրվակը նախատեսված է 10 հոգի պատվաստելու համար։ Սա է պատճառը, որ այդ պատվաստանյութով պատվաստվելու համար պետք է հերթագրվել։

Արփի Հակոբյան