Ասում են՝ 25000-ով կոմունալը, տան վարձը կմուծեք, ուտել-խմելու հարցերը կլուծեք, մնացածն էլ հետ կգցեք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արցախից տեղահանված բնակիչներն ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանի հարցը, քանի որ պատերազմից հետո իրենց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

«Որոշել են ամսական 25 հազար դրամ տալ մեկ շնչին և առաջարկել են մեզ ինչպես ծախսել փողը, ասել են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, մի քիչ էլ հետ կգցեք»,-լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։ Նա մտահոգություն հայտնեց, որ ամեն անգամ իրենց հրավիրում են ներս, հարցեր տալիս, հետո իրենք դուրս են գալիս ժողովրդին ինչ-որ խոստումներ տալիս, սակայն վերջում չի ստացվում։

«Բնակարանի մասին խոսելը մեզ համար դարձել է շքեղություն, բնակարան կարող է կառուցեն 3 տարում, բայց այդ ընթացքում մենք պետք է գոյատևենք, 68 հազարական դրամները և բնակվարձի համար նախատեսված 30 հազարական դրամները չեն վճարում, որոշել են ընդամենը 25 հազար դրամ տալ»,- նշեց Հայրյանը:

Դիտարկմանը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն օրեր առաջ վստահեցրել էր, որ հադրութցիների համար Արցախում բնակարանաշինության ծրագիր կա, ստացվում է, որ հադրութցիները պետք է վերադառնան Արցախ, Լևոն Հայրյանն արձագանքեց․ «Արցախ վերադառնալն ինձ և մեր ժողովրդին կգայթակղի միայն այն ժամանակ, երբ այնտեղ սկսվի ազգային-ազատագրական պայքար, եթե պայքար չկա, եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղը վերացրել են, այդպիսի տարածաշրջանային միավոր չկա․․․ Ես 100 անգամ հայտարարել եմ, եթե Արցախին ստատուս չտրվի Հայաստանի կազմում կամ գոնե անկախ, Արցախում հայ չի մնալու․․․ Ես իրենց մի քանի անգամ զգուշացրել եմ, որ ձեր դիմաց մարդիկ են կանգնած, հասկացեք, որ մարդիկ ունեն իրավունքներ, եթե ուզում են բնակչությանը տանեն Արցախ, թող այնտեղ ստեղծեն գրավչություն»։

Մանրամասները՝ տեսանյութում: