ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել են գերատեսչությունում։ Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

