Բոլոր բնագավառներում մեր վերաբերմունքն իր հետքն է թողել այն արհավիրքի վրա, որ տեղի ունեցավ. Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողով անպայման կստեղծվի, սակայն անհրաժեշտ է ավարտել այդ կառույցի ձևավորմանը նախորդող ընթացակարգերը: Այս մասին լրագորղների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով`մի քիչ ծիծաղելի է թվում, բայց և՛ իշխող խմբակցությունում, և՛ ընդդիմությունում կան պատգամավորներ, որոնք մինչ օրս չեն ստորագրել գաղտնիության մասին համապատասխան փաստաթղթի տակ:

«Ազգային ժողովն ինքը դեռ լիովին ձևավորված չէ, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտին հասցված չեն»,- նշեց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ դեռևս չգիտի այդ հանձնաժողովը կլինի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա, թե ոչ։

Ազգային ժողովի նախագահը համաձայն չէ այն գնահատականների հետ, որոնց համաձայն` գործող իշխանությունը փորձում է խուսափել պատերազմի արդյունքների համար քաղաքական պատասխանատվությունից։ Սիմոնյանը նշեց, որ պատերազմի ավարտի հաջորդ օրվանից սկսած` քաղաքական իշխանությունն իր վրա է վերցրել հնարավոր բոլոր հարվածները։ Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ պատասխանատվության մի մասը կարելի էր արդարացիորեն դնել ուրիշների վրա, իշխող թիմը, ըստ Սիմոնյանի, այն իր վրա է վերցրել։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է դիվանագիտական ձախողումների մեջ, որը հանգեցրեց պատերազմի և աղետալի հետևանքների, Սիմոնյանը նշեց. «Մեկ պատասխանատու ոլորտ գտնել և ամբողջը բարդել նրա վրա, ճիշտ չէ: Բոլոր բնագավառներում մեր 30 տարվա վերաբերմունքն իր հետքն է թողել այն արհավիրքի վրա, որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: