Խոհանոցային մեղադրանքներ են. իմ եղբայրն ընկերությունում տնօրեն է, մրցույթը շահել է օրենքով. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Իմ եղբայրը նշված կազմակերպությունում մասնակցել է 40-ից ավելի մրցույթի՝ ոչ այնքան շահեկան։ Շահել են օրենքով նախատեսված ձևով»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր եղբոր ղեկավարած ասֆալտապատող ընկերության կողմից պետական գնումների մրցույթներին մասնակցելու և դրանցում շահելու փաստին:

Սիմոնյանը նշեց, որ այդ մասին շահարկվում է «դեղին մամուլում». «Այդ շահարկումներից ու խոհանոցային զրույցներից մարդիկ հոգնել են…

Հորդորում եմ՝ ուշադրություն դարձնենք իրական բաների վրա, որովհետև մանկապարտեզից սկսած՝ իմ կյանքը արդեն բոլոր տեսակի խոշորացույցներով նայել են։ Եթե նման հանցակազմ կա, եթե նման բան գոյություն ունի, վստահ եղեք, որ նման բանը տեղ չի ունենա»,- նշեց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ երկու խոշոր մրցույթ շահած կազմակերպությունում իր եղբայրը «որպես տնօրեն է աշխատում, կարող էր նաև որպես հաշվապահ աշխատել»: Նրա խոսքով՝ այդ տրամաբանությամբ, ստացվում է, որ իր եղբայրը կամ մյուս ազգականները Ալեն Սիմոնյան անուն-ազգանունը սոցցանցում «շահարկելու» պատճառով չպետք է որևէ տեղ աշխատեն կամ կազմակերպությունները, որտեղ նրանք աշխատում են, չպետք է մասնակցեն մրցույթների։

«Ես ցանկանում եմ, որ այդ կազմակերպությունն էլ ավելի շատ բաներ շահի, եթե պետությանը դա ձեռնտու է»,- նշեց Սիմոնյանը՝ խոսելով եղբոր ղեկավարած ընկերության մասին։

Դիտարկմանը, որ նախկինում իրենք մեծ քննադատության էին ենթարկում իշխանության հետ փոխկապակցված անձանց  (նույնիսկ եթե նրանք որպես տնօրեն էին հանդես գալիս)՝ պետական գնումների մրցույթներին մասնակցելու կամ շահելու երևույթը, Սիմոնյանն արձագանքեց․«Ես համարում եմ, որ սա շինծու թեմա է: Եթե դուք այդքան լավ մասնագիտացված եք, այդ հարցը տալիս եք, դուք էլ «Ազատություն» ռադիոկայանն եք, լուրջ լրատվամիջոց եք, ես առաջարկում եմ հետաքննություն անցկացնել, տեսնել՝ իմ եղբոր հետ կապված կա՞ արդյոք կոռուպցիոն որևէ բան։ Ինչ-որ մեկը բողոքե՞լ է, ավելի լավ գի՞ն է տվել, բայց նախապատվությունը տրվել է կազմակերպությանը, որտեղ իմ եղբա՞յրն է աշխատում։ Ուրիշ ժամանակ կդնեք, մանկապարտեզից սկսած՝ կհետազոտեք։ Բա, գտեք մի բան»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով՝ տեսեք իմ եղբայրը դղյակներ ունի՞, ի՞նչ պայմաններում է ապրում, որքա՞ն է նրա աշխատավարձը:

Մանրամասները՝ տեսանյութում: