ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված «Եռաբլուր» պանթեոնում գերեզմանատների կառուցման աշխատանքների մրցույթին մասնակցության հայտի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 21-ը։ Մրցույթով նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Եռաբլուր» պանթեոնում, կառուցել միևնույն նկարագրի գերեզմանատներ։ Մրցույթին մասնակցելու նախորդ ժամկետը սահմանված էր մինչև հունիսի 11-ը, սակայն ՊՆ-ից հայտնեցին, որ որևէ մասնակից դեռևս չի դիմել մրցույթին։ Մրցույթի հրավերը:

