Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Պետրոսյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ 1. Արտաշես Պետրոսյանին 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,-գրված է որոշման մեջ։

