Չինաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է կազմակերպել ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանում՝ երկրի հարավ-արևմուտքում, գրեթե 10 հազար զինծառայողի մասնակցությամբ: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է EADaily-ն: «Ձյունե առաքելություն 2021» վարժանքներն անցկացվել են բարձր լեռնային տարածքում՝ ծովի մակարդակից 4500 մետր բարձրության վրա: Դրանց մասնակցել են Չինաստանի Ժողովրդա -ազատագրական բանակի տիբեթյան ռազմական շրջանի էլիտար զինվորները: …

