Ո՞վ է պատասխանատու աշխատողների անվտանգության համար․1 տարում 24 դժբախտ պատահար արտադրական տարածքներում

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

2020 թվականին Հայաստանի արտադրական տարածքներում տեղի է ունեցել 24 դժբախտ պատահար, որից տուժել է 24 անձ, 2-ը՝ մահվան ելքով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Արտադրական տարածքներում տեղի ունեցած դժբախտ պատահարները, ըստ վիճակագրական տվյալների, նվազման միտում ունեն։ 2018-ին գրանցվել է 42 դժբախտ պատահար, 2019-ին՝ 27, 2020-ին՝ 24։

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության կանոնների ապահովման վերաբերյալ վերահսկողություն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը 2020 թվականի ընթացքում ստուգումներ է իրականացրել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող 26 կազմակերպություններում։ Այս մասին լրագրողների հետ սեմինար-քննարկման ժամանակ Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը։

22 ստուգումներով կազմվել են ստուգման ակտեր, 18 կազմակերպությունների տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր, կիրառվել է վարչական պատասխանատվության միջոցներ, վարչական տուգանք՝ 1 մլն 860 հազար ՀՀ դրամի չափով, որն ամբողջությամբ վճարվել է։

Հարությունյանի խոսքով՝ բացի ընթացիկ ստուգումներից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նաև տեղեկանում է արտադրական տարածքներում տեղի ունեցած դժբախտ պատահարների վերաբերյալ։ Տվյալներ են ստանում Ոստիկանությունից արտադրական տարածքներում դժբախտ պատահարների թվի, կոնկրետ կազմակերպությունների և պատահարների ելքերի վերաբերյալ։

«Մենք երբ տարբեր աղբյուրներից, այդ թվում և ԶԼՄ-ներից ստանում ենք տեղեկատվություն դժբախտ դեպքի վերաբերյալ, գրություն ենք ներկայացնում, որպեսզի գործատուն սահմանված կամ ողջամիտ ժամկետներում ծառայողական քննություն իրականացնի և մեզ ներկայացնի արդյունքները։ Եթե չեն ներկայացնում, ապա վարչական վարույթ է հարուցվում»,- նշեց Հարությունյանը։

Մեր հարցին՝ որքանո՞վ կարող է օբյեկտիվ լինել գործատուի կողմից հենց իրեն պատկանող ընկերությունում իրականացված ծառայողական քննությունը և արդյոք ճիշտ չէ՞ր լինի ծառայողական քննություն անցկացներ հենց տեսչական մարմինը, Աշոտ Հարությունյանը պատասխանեց․ «Մեր կարծիքով ճիշտ կլիներ, որ աշխատանքի տեսչությունը ծանր կամ մահվան ելքերի դեպքում մասնակցեին ծառայողական քննությանը։ Այնուամենայնիվ նշենք, որ դեպքը տեղի ունենալուց անմիջապես հետո գործ է հարուցվում և լինում են դեպքեր, որ փաստաթղթերը պահանջում ենք, իրավապահ մարմինները վերցրած են լինում։ Դուք իրավացի եք, մենք Ձեզ հետ լիովին համամիտ ենք, որ ճիշտ կլիներ ծառայողական քննությանը մասնակցեին մեր տեսուչները։ Բայց իրավիճակը սա է։ Օրենսդրական դաշտը բավականին բացեր ունի, նախատեսվում են փոփոխություններ։ Մենք ուսումնասիրում ենք տարբեր երկրների փորձը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների։ Այնտեղ այսպես է․ այնտեղ մահվան ելքով և ծանր վնասվածքների դեպքում ծառայողական քննությանը մասնակցություն է ունենում աշխատանքի տեսուչը։ Սակայն մեր երկրում ծառայողական քննությունը պարտավոր է իրականացնել գործատուն»,- նշեց Հարությունյանը:

Factor.am-ը հետաքրքրվեց նաև՝ արդյոք իրականացվո՞ւմ է կանխարգելիչ գործունեություն․ այսինքն՝ արդյոք մինչև կազմակերպության բացվելը տեսչական մարմինն իրականացնո՞ւմ է ստուգումներ աշխատողների անվտանգության պայմանների վերաբերյալ և արդյոք գործատուն կարո՞ղ է դիմել և ստանալ տեղեկատվություն՝ ինչ պայմաններ պետք է ապահովի աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։

«Ցանկացած մեկը իրավունք ունի դիմել մեզ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ թվում նաև՝ բոլոր նորմերի վերաբերյալ։ Կանխարգելիչ գործունեությունը մեր կարևորագույն գործառույթներից է, որ մենք պարտավոր ենք ձեզ տալ տեղեկատվություն, տնտեսվարողը կարող է դիմել , բայց պետք է գործատուն գործունեություն իրականացնի, դիմի։ Եթե դեռ գործունեություն չի իրականացնում, ստուգումներ չեն իրականացվում։ Մեր աշխատանքը առարկայական է, գործ ունենք կոնկրետ գործող, առարկայական տեսանելի բաների հետ»,- եզրափակեց Հարությունյանը։

Անժելա Պողոսյան