Ավելի քան 51 հազար մարդ ստորագրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու խնդրագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Խնդրագիրը գրվել է հոկտեմբերի 7-ին և ուղղված է կառավարությանը։ Որպեսզի փաստաթուղթը հանձնվի հասցեատիրոջը անհրաժեշտ է, որ այն հավաքի 75 հազար մարդու ստորագրություն: Վրաստանում միջնորդությունները միայն խորհրդատվական բնույթ են կրում և պետությանը չեն պարտավորեցնում որևէ որոշում կայացնել: …

