Իրանը հայտարարել է, որ Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխումը հաստատող  ապացույցներ ունի, այդ թվում՝ ձայնագրություններ

Լուրեր

11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են  Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջան ահաբեկչական խմբերի տեղափոխման փաստը։ Այս մասին Իրանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Գրում է Eadaily-ին։

«Իրանը ստացել է նրանց խոսակցությունների աուդիոֆայլերը ու դրանք պահում է հետախուզական ծառայությունների տեսադաշտում։ Մենք ադրբեջանական կողմին մատնանշել ենք նման գործողությունների անթույլատրելիությունը և նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են պատասխանել մեր անհանգստություններին։ Ադրբեջանի հետ մեր հարաբերւթյունները շատ ջերմ են ու բարի, երկու կողմերի պաշտոնյաների այցերը շարունակվում են»,- ասել է Խաթիբզադեն։

Նա նաև նշել է, որ «տարածաշրջանում կան երրորդ ուժերի խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը ունենան բարեկամական հարաբերություններ»։

«Համապատասխանաբար, նրան հրապարակում են կեղծ լուրեր ու փորձում ազդել երկու երկրների ժողովուրդների տրամադրությունների վրա՝ իրենց սեփական նպատակներին հասնելու համար»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝հավելելով, որ «պատերազմը լավագույն միջոցը չէր Ղարաբաղում Ադրբեջանի իրավունքների վերականգնման համար ու Թեհրանը միշտ ընդգծել է Բաքվի ու Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարևորությունը»։

Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Ադբուլլաևան հայտարարել էր, որ Իրանը  շարունակում է հակաադրբեջանական արշավն ու Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին անհիմն մեղադրանքներ հնչեցնում։

Էմմա Չոբանյան