Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել ադրբեջանցի հայտնի լոբբիստի ներկայությամբ

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ`հանդիպումը կայացել է Ռուսական պատրիարքարանի Սուրբ Դանիելի վանքում։ Ռուս պատրիարքն իր խոսքում ասել է, որ վերջին անգամ հանդիպել են երկու տարի առաջ։ « Սովորաբար մենք պարբերաբար հանդիպում ենք: Այդ հանդիպումները միշտ անցնում են բարեկամական, ես կասեի ՝ եղբայրության մթնոլորտում: Այս ընթացքում մեր միջև ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ: Սա շատ կարևոր է, քանի որ մենք քննարկում ենք բարդ հարցեր: Մեր ծանոթության 20 տարիների ընթացքում չի եղել դեպք, թեմա,որոնք մեզ բաժանում են ու լարվածության պատճառ դառնում։ Մենք, իսկապես, փնտրել,գտել ու շարունակելու ենք գտնել լուծումներ քննարկվող հարցերում» ,-ասել է պատրիարք Կիրիլը։ Հաղորդվում է,որ հանդիպումն անցել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների`համավարակային իրավիճակով պայմանավորված։

Ուշագրավ է, որ հոգևոր առաջնորդների հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը։ Տարածված լուսանկարներից երևում է,որ հանդիպմանը մասնակցել է նաև ռուսաստանաբնակ ադրբեջանցի հայտնի գործարար Գոդ Նիսանովը։ Նա ՌԴ-ում ադրբեջանական լոբբիի ամենաակտիվ դեմքերից է և ֆինանսավորում է նաև ադրբեջանամետ տարբեր գործիչների։

Էմմա Չոբանյան