Ռուսասիրության մրցարշավ նախկին և ներկա իշխանությունների միջև. ով է ծնկած բանակցում

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի նախկին և ներկա իշխանության վերին օղակներում կանգնած անձինք, ըստ վերլուծաբանների, մրցապայքարի են դուրս եկել, թե ով առավել բարիդրացիական հարաբերություններ ունի Ռուաստանի Դաշնության և այդ երկիրն ավելի քան 20 տարի ղեկավարող Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանում այս փաստն ընդգծելը քաղաքական մրցապայքարի կարևոր բաղադրիչներից է դարձել:

Հայաստանում իշխանություններին մշտապես մեղադրել են Ռուսաստանի ճնշումներին չհակադարձելու համար: Այդ մասին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում բազմիցս բարձրաձայնել է նաև Նիկոլ Փաշինյանը, որն արդեն հեղափոխությունից հետո հանդես եկավ հավակնոտ հայտարարությամբ՝ խոստանալով փակել «ծուռ վզով» բանակցելու էջը:

Պուտինի հետ իր առաջին հանդիպման ընթացքում Փաշինյանը տեսախցիկների առաջ խոսում էր միմյանց ինքնիշխանությունը հարգելու մասին: Հեղափոխությունից երեք ամիս անց կայացած հանդիպման ավարտին Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է հայ-ռուսական «իդեալական հարաբերությունների» մասին:

Մեկ տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» օդանավակայանում չի դիմավորում հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան ժամանող Վլադիմիր Պուտինին: ՌԴ ղեկավարին չի դիմավորում նաև Բաղրամյան 26-ի մուտքի մոտ, որտեղ նախատեսված էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Արդյո՞ք նման վերաբերմունքը ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցը համարվող պետության՝ Ռուսաստանի իշխանությունների հանդեպ ամրապնդեց Հայաստանի սուվերենությունը, թե սեպ խրեց հայ-ռուսական՝ Փաշինյանի նշած «փայլուն հարաբերություններում», թերևս, առանձին վերլուծության թեմա է:

Այնուհանդերձ, Մոսկվայում Պուտինին Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու վերաբերյալ խորհուրդներ տվող Փաշինյանը երեք տարի անց արդեն առանց Մոսկվայի «դաբրոյի» առանցքային պաշտոններում նշանակումներ չի կատարում: Ասվածի ցցուն օրինակներից է ՀՀ արտգործնախարարի վերջին նշանակումը։ Հիմա էլ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքի անվտանգային հարցերից խոսելիս Փաշինյանը մշտապես կարևորում է Ռուսաստանի դերը, իսկ անձամբ Պուտինին շնորհակալություն հայտնելու առիթները Նիկոլ Փաշինյանը բաց չի թողնում:

Հայաստանի նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, որը մշտապես ի ցույց է դնում իր և Պուտինի ընկերական հարաբերությունները, օրերս հայտարարեց, թե Փաշինյանը ծնկած է բանակցում:

«Ազատ քաղաքացի» ՀԿ հիմնադիր Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Քոչարյանը ղեկավարման տարիներին Հայաստանն է ծնկի բերել: Ասում է՝ արդյո՞ք ծնկների վրա բանակցելու արդյունք չէր, որ 19 տարի առաջ՝ 2002 թվականին, շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություններ՝ «Մարս» գործարանը, «Հրազդանի» ՋԷԿ-ը և նախկին խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտած 3 գիտահետազոտական ինստիտուտները, որոնց ընդհանուր արժեք գնահատվում էր 1,5 մլրդ դոլար:

2007 թվականին էլ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին տարում, շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան գազատարը: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ, Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետր տրամագծով գազատար: Հետագայում այն վաճառվեց ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, որին քոչարյանական տարիներին վաճառվել էր նաև ամբողջ «Հայռուսգազարդը»:

Վերջերս էլ պատասխանելով Factor TV-ի հարցին՝ Քոչարյանը չբացառեց հնարավորությունը, որ կարելի է ՀՀ անկախության զիջման հաշվին Ռուասաստանի հետ միութենական պետություն ստեղծել:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ռուսաստանի գործադրած ճնշման անմրցելի օրինակը մեկ գիշերում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելն էր: 2013 թվականի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը հերքել էր նման պնդումները։

Մի քանի ամիս անց՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին, Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթ ստորագրեց և հայ ժողովուրդը տեղեկացավ, որ ցանկություն է ունեցել անդամակցել ԵՏՄ-ին։ Հետագայում Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում։ «Մեկ գիշերում չէի կարող բոլորի կարծիքը հարցնել»,- ասել էր Սարգսյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Հայաստանի շահերին զուգահեռ նաև Ռուսաստանի շահերը կարևորելու հարցում շատ արագ կողմնորոշվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն իր ռուսամետ կեցվածքն ի ցույց դնելու հարցում ակտիվ ջանքեր սկսեց գործադրել դեռևս ԱԺ փոխնախագահի կարգավիճակում՝ դրա համար բոլոր հնարավոր առիթներն օգտագործելով։ Ուշագրավ է, որ նա բազմիցս շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, այն դեպքում, երբ նախկինում՝ ընդդիմադիր կարգավիճակում, ոչ միայն սուր քննադատում էր ՌԴ նախագահի վարչակազմը, այլև 2013 թվականին ոչ այնքան կոռեկտ հրապարակային հարցադրում էր անում՝ Ֆեյսբուքում գրելով՝ արդյո՞ք Պուտինը գիտի, թե իր անունն ինչպես է հնչում հայերեն:

Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, մինչդեռ, կարծում է, որ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը միայն հզորացնելու է Հայաստանը:

Այսպիսով, դիտարկելով նախորդ առնվազն 25 տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը, դժվար է ասել՝ Հայաստանի իշխանությունները երբևէ ոչ ծնկած արտաքին քաղաքականություն վարե՞լ են։ Եթե նախկինում դրսի ճնշումների նկատմամբ հայրենի իշխանությունները խիստ խոցելի էին, քանի որ ունեին լեգիտիմության խնդիր՝ մշտապես վերարտադրվելով վիճահարույց ընտրությունների միջոցով, ապա գործող իշխանություններն այդ խնդիրը չունեն։ Սակայն դրանից, ցավոք, հայ ռուսական հարաբերություններում նրանց կեցվածքը չի փոխվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան