Արարատ Միրզոյանը ՌԴ է հրավիրվել․ նախարարն ընդունել է հրավերը․ Լավրով

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բարդ են, բայց երկխոսությունը շարունակվում է, իսկ մոտ ապագայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ հայ գործընկերն ընդունել է հրավերը։

«Մեր երկխոսությունը շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան։ Նա ընդունել է հրավերը։ Մենք նրան սպասում ենք, հուսով եմ՝ այցը շուտով կկայանա»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Լավրովը նաև հիշեցրել է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, միաժամանակ ընդգծել, որ Երևանը չի արգելափակում կազմակերպության կողմից որոշումների ընդունումը։ Այդ պատճառով կազմակերպությունն աշխատում և գործում է։

Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին, որի ձգտման մասին Երևանը հայտարարել է, ըստ Լավրովի՝ դա անհամատեղելի է ԵՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։

«Քանի որ դրանք երկու տարբեր ազատ առևտրի գոտիներ են, տուրքերի և մաքսատուրքերի նվազեցման կամ վերացման երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի